Իրակլի Ղարիբաշվիլի. Գրանադայում արդյունավետ հանդիպումներ ունեցա եվրոպացի առաջնորդների հետ, ընդգծվեց առաջընթացը 12 առաջնահերթությունների հետ կապված, Վրաստանն արժանի է կարգավիճակին
Իրակլի Ղարիբաշվիլի. Գրանադայում արդյունավետ հանդիպումներ ունեցա եվրոպացի առաջնորդների հետ, ընդգծվեց առաջընթացը 12 առաջնահերթությունների հետ կապված, Վրաստանն արժանի է կարգավիճակին

Պատիվ եմ ունեցել մասնակցելու Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովին, որն անցկացվել է Իսպանիայի Գրանադա քաղաքում։ Շատ արդյունավետ հանդիպումներ եմ ունեցել եվրոպացի առաջնորդների հետ,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ինչպես նշում է կառավարության ղեկավարը, հանդիպումներում ընդգծվել է 12 առաջնահերթությունների առնչությամբ Վրաստանի ձեռք բերած զգալի առաջընթացը։

«Պատիվ ունեցա մասնակցելու Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովին, որն անցկացվեց իսպանական Գրանադա քաղաքում։ Շատ արդյունավետ հանդիպումներ եմ ունեցել եվրոպացի առաջնորդների հետ։ Նման բարձր մակարդակի երկխոսությունն անհրաժեշտ է Վրաստանին։ Հանդիպումների ժամանակ ընդգծվել է 12 առաջնահերթությունների հետ կապված մեր ձեռք բերած կարևոր առաջընթացը, քանի որ մինչև տարեվերջ Վրաստանն իսկապես արժանի է Եվրամիության թեկնածուի կարգավիճակին»,- նշում է վարչապետը։