Իրակլի Ղարիբաշվիլի. Գործարար միջավայրի հետագա բարելավումը և էներգետիկ ոլորտում նախագծերի իրականացման խթանումը մեր օրակարգի առաջնահերթությունն է
Իրակլի Ղարիբաշվիլի. Գործարար միջավայրի հետագա բարելավումը և էներգետիկ ոլորտում նախագծերի իրականացման խթանումը մեր օրակարգի առաջնահերթությունն է

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «Siemens Energy AG» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Քրիստիան Բրուխի հետ։

Զրույցի հիմնական թեման պոտենցիալ ներդրումային նախագծերն էին, որոնց Վրաստանում իրականացմամբ կարող է հետաքրքրվել «Siemens Energy AG»-ին։ Եվս մեկ անգամ ընդգծվել է երկրում բարենպաստ ներդրումային միջավայրը և էներգետիկ նախագծերի իրականացման ներուժը։

Վարչապետը պատրաստակամություն է հայտնել ամբողջապես աջակցել Siemens Energy-ի ներդրումներին երկրում։ Իրակլի Ղարիբաշվիլին ընկերության նախագահին առաջարկել է «Siemens Energy»-ի պատվիրակությանը տեղում ծանոթանալ արտադրական հնարավորություններին ու բիզնեսով զբաղվելու ներուժին։

«Բիզնես միջավայրի հետագա բարելավումը և էներգետիկ ոլորտում նախագծերի իրականացման խթանումը մեր օրակարգի առաջնահերթությունն է», – հանդիպումից հետո «Twitter»-ում գրել է վարչապետը։

Կառավարության ղեկավարը նշում է, որ Վրաստանը մտադիր է խրախուսել կայուն զարգացումը բոլոր ոլորտներում։

«Շատ լավ զրույց ունեցա «Siemens Energy»-ի գործադիր տնօրեն Քրիստիան Բրուխի հետ։ Հաշվի առնելով բազմաֆունկցիոնալ կենտրոնի ներուժը՝ Վրաստանը մտադիր է խրախուսել կայուն զարգացումը բոլոր ոլորտներում։ Հետհամաճարակային շրջանում գործարար միջավայրի հետագա բարելավումը և էներգետիկ ոլորտում նախագծերի իրականացման խթանումը մեր օրակարգի առաջնահերթությունն է»,- ասել է վարչապետը։

«Siemens Energy»-ն աշխատում է աշխարհի 90 երկրներում, որտեղ աշխատում է ավելի քան 90 000 մարդ։