Իրակլի Ղարիբաշվիլի. Գլխավոր խնդիրը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն է, ավելի շատ նախագծերի իրականացումը, ջերմ բարեկամությամբ և եղբայրությամբ Ադրբեջանի հետ, մենք հավատում ենք, որ կիրականացնենք բազմաթիվ նախագծեր
Իրակլի Ղարիբաշվիլի. Գլխավոր խնդիրը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն է, ավելի շատ նախագծերի իրականացումը, ջերմ բարեկամությամբ և եղբայրությամբ Ադրբեջանի հետ, մենք հավատում ենք, որ կիրականացնենք բազմաթիվ նախագծեր

Մեր հիմնական խնդիրը հզոր տնտեսական աճ ունենալն է, ավելի շատ աշխատատեղեր ստեղծելը, մեր ժողովրդի համար ավելի շատ բարգավաճում ունենալը, այս մասով մենք լիովին համաձայն ենք, ցանկանում ենք ավելի շատ ծրագրեր իրականացնել, որոնք էլ ավելի կկապի մեր երկրներն ու ազգերը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ադրբեջանում կայացած ճեպազրույցում։

Ինչպես նշեց Իրակլի Ղարիբաշվիլին, նա Իլհամ Ալիևի հետ զրույց է ունեցել տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ։

«Մենք խոսել ենք պատերազմի պատճառով Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակի մասին։ Սա, իհարկե, մեծացնում է ռիսկերը երկրների համար, նման մարտահրավեր Եվրոպայում չէր եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Մեր հիմնական խնդիրը, մեր հիմնական շահը խաղաղության, կայունության պահպանումն է, ինչը մեր ժողովուրդների ավելի մեծ բարգավաճման հիմքն է։

Ուզում եմ ասել նաեւ այն, ինչ արդեն նշեց պարոն նախագահը, այսպես կոչված Միջին միջանցքի զարգացման հարցում մենք աշխատում ենք միասին՝ համակարգված այս ուղղությամբ։ Մեր ցանկությունն է մոտ ապագայում վերացնել բոլոր խոչընդոտները, պետք է համատեղ զարգացնենք ենթակառուցվածքները, այն է՝ նավահանգիստները, երկաթուղիները։ Գիտեք, որ այս տարի սկսելու ենք նոր նավահանգստի՝ Անակլիա նավահանգստի կառուցումը, և մոտ մեկ տարուց կավարտենք երկաթուղու ընդլայնման ծրագիրը, ակտիվ աշխատանքներ են ընթանում նաև Բաքու-Թբիլիսի-Կարս ուղղությամբ:

Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ մեր հիմնական խնդիրը տարածաշրջանում խաղաղության պահպանումն է, կայունության պահպանումը, ավելի շատ ծրագրեր իրականացնելը, և նման ջերմ բարեկամությամբ ու եղբայրությամբ մենք հավատում ենք, որ կիրականացնենք բազմաթիվ ծրագրեր։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Ալիևին հյուրընկալության համար»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։