Իրակլի Ղարիբաշվիլի. Գիորգի Անծուխելիձեի սխրանքը մեզանից յուրաքանչյուրի և ապագա սերունդների համար մնաց հայրենիքին հավատարմության, անձնազոհության և աննկունության անմահ օրինակ
Իրակլի Ղարիբաշվիլի. Գիորգի Անծուխելիձեի սխրանքը մեզանից յուրաքանչյուրի և ապագա սերունդների համար մնաց հայրենիքին հավատարմության, անձնազոհության և աննկունության անմահ օրինակ

Գիորգի Անծուխելիձեի սխրանքը մեզանից յուրաքանչյուրի և ապագա սերունդների համար մնաց հայրենիքին հավատարմության, անձնազոհության և աննկունության անմահ օրինակ,- այս մասին գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սոցցանցերում։

«Այսօր Վրաստանի ազգային հերոս, հայրենիքին նվիրված Գիորգի Անծուխելիձեի ծննդյան օրն է։

Հերթական անգամ ցավով և միևնույն ժամանակ հպարտությամբ հիշում ենք վրացական անկոտրում ոգու լավագույն դրսևորումը, որը հավերժ գրանցեց Գիորգի Անծուխելիձեի անունը մեր երկրի պատմության մեջ։ Նրա սխրանքը մեզանից յուրաքանչյուրի և ապագա սերունդների համար մնացել է հայրենիքին հավատարմության, անձնազոհության և աննկունության անմահ օրինակ»,- նշում է Իրակլի Ղարիբաշվիլին։