Իրակլի Ղարիբաշվիլի. Ֆիլիպ Ռիկերի հետ հանդիպմանը մենք քննարկել ենք տարածաշրջանային իրադարձությունների դինամիկան և ԱՄՆ-ի վճռական դերը խաղաղության, ժողովրդավարության և ընդհանուր զարգացման խթանման գործում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Թվիթեր» սոցիալական ցանցում արձագանքել է Կովկասյան բանակցությունների և Ժնևի միջազգային քննարկումների հարցերով ԱՄՆ-ի Պետքարտուղարության գլխավոր խորհրդական, Ֆիլիպ Ռիկերի հետ հանդիպմանը։

Իրակլի Ղարիբաշվիլին նշում է, որ Ֆիլիպ Ռիկերի հետ հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային իրադարձությունների դինամիկան և ԱՄՆ-ի վճռական դերը խաղաղության, ժողովրդավարության, տարածաշրջանային և ընդհանուր զարգացման գործում։

«Ես հանդիպեցի Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերի հետ։ Մենք քննարկել ենք տարածաշրջանային իրադարձությունների դինամիկան, Վրաստանի ինտեգրումը Եվրոպային, ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների վճռական դերը խաղաղության, ժողովրդավարության, տարածաշրջանային և ընդհանուր զարգացման խթանման գործում»,- գրել է վարչապետը։