Իրակլի Ղարիբաշվիլի. Էթնիկ փոքրամասնությունների հիմնական մարտահրավերներից մեկը վրացերենի չիմացությունն է, դրա համար էլ սկսեցինք բարեփոխումները, արդյունքում մանկապարտեզներում և դպրոցներում ներդրվեց երկլեզու ուսուցման մեթոդ
Իրակլի Ղարիբաշվիլի. Էթնիկ փոքրամասնությունների հիմնական մարտահրավերներից մեկը վրացերենի չիմացությունն է, դրա համար էլ սկսեցինք բարեփոխումները, արդյունքում մանկապարտեզներում և դպրոցներում ներդրվեց երկլեզու ուսուցման մեթոդ

Ցանկանում եմ ևս մեկ անգամ մեր երախտագիտությունը հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, որի օգնությամբ 58 մարդու աճյունը հայտնաբերվել և վերադարձվել է նրանց ընտանիքներին։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով կառավարության աշխատանքի 2023 թվականի զեկույցը։

Վարչապետի խոսքով՝ չորս տարվա դադարից հետո մարդասիրական համակարգման մեխանիզմի շրջանակներում վերականգնվել է վրաց-աբխազական համագործակցությունը։

«Կարեւոր է պահպանել Ժնեւի ձեւաչափը։ Այստեղ նույնպես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել մեր եվրոպացի և ամերիկացի գործընկերներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են Ժնևի ձևաչափին։

Իհարկե, քաղաքացիական իրավահավասարությունն ու ինտեգրումը կարևոր են։ Այստեղ կուզենայի անդրադառնալ վրաց լեզվի տարածման կարեւորությանը, ընդհանրապես վրացերենի դասընթացների կարեւորությանը։ Էթնիկ փոքրամասնությունների հիմնական մարտահրավերներից մեկը վրաց լեզվի չիմացությունն է, ուստի մենք սկսեցինք, ես կասեի, կարևոր բարեփոխում: Արդյունքում մանկապարտեզներում և դպրոցներում արդեն ներդրվել է երկլեզու ուսուցման մեթոդը։ Էթնիկ փոքրամասնություն ներկայացնող քաղաքացիներին վրացերենի ուսուցումը պետք է սկսել մանկապարտեզներից: Դա կշարունակվի դպրոցներում, և բիլինգի մեթոդով ուսուցումը, կարծում եմ, շատ կարևոր է։ Այս ուղղությամբ մենք էլ ավելի կակտիվացնենք, կընդլայնենք և կներառենք ավելի շատ մեր համաքաղաքացիների»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։