Իրակլի Ղարիբաշվիլի. Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը մենք քննարկել ենք մարտահրավերների ֆոնին տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղիները
Իրակլի Ղարիբաշվիլի. Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը մենք քննարկել ենք մարտահրավերների ֆոնին տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղիները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մադրիդ կատարած այցի ընթացքում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Կառավարության ղեկավարը «Twitter» սոցիալական ցանցում արձագանքել է հանդիպմանը և գրել, որ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են բախված մարտահրավերների ֆոնին տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղիները։

Վարչապետի խոսքով՝ ինքը երախտապարտ է պատմական գործընկերոջը՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։

«Ես շատ լավ հանդիպում եմ ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ես երախտապարտ եմ մեր պատմական գործընկերոջը՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։ Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք առկա մարտահրավերների լույսի ներքո տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղիները։ Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև երկարաժամկետ գործընկերության խորացմանը»,- ասել է վարչապետը։