Իրակլի Ղարիբաշվիլի. Էկոնոմիկայի նախարարությունն աշխատում է, և շատ շուտով մենք ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք, թե երբ ենք սկսելու Անակլիա նավահանգստի շինարարությունը
Շատ շուտով մենք ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք այն մասին, թե երբ ենք սկսելու Անակլիա նավահանգստի շինարարությունը,- կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Բացի այդ, Ղարիբաշվիլին խոսել է նաև նոր օդանավակայանի նախագծի մասին։
«Էկոնոմիկայի նախարարությունն աշխատում է, շատ շուտով մենք ավելի մանրամասն տեղեկատվություն կհրապարակենք, թե երբ ենք սկսելու Անակլիա նավահանգստի շինարարությունը, որը ցանկանում ենք սկսել աշնանը։
Շատ շուտով կունենանք նաև նոր օդանավակայանի նախագծի շնորհանդես։ Այս մասին շատ շուտով կտեղեկացնեմ։ Սա մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում է։ Ինչ վերաբերում է էներգետիկ օբյեկտներին, ապա այստեղ էլ մենք շատ լուրջ առաջընթաց ունենք և շատ շուտով կներկայացնենք թարմացված տեղեկատվություն»,- ասաց վարչապետը։