Իրակլի Ղարիբաշվիլի. Ընտրություններից հետո մեր հիմնական գործը կլինի աշխատատեղերը և զարգացումը, մենք կավարտենք թատրոնը, այն կեղծ քարոզչությունը, որը բնակչությունն ամեն օր լսում է բանտարկյալ Սաակաշվիլիի, նրա հացադուլի կամ դիետայի մասին
Աշխատատեղեր և զարգացում, սա կլինի մեր հիմնական խոսակցությունն ու աշխատանքը ընտրություններից հետո,- Ծղալտուբոյում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Կառավարության ղեկավարը նշել է, որ իշխող թիմի թեկնածուն համոզիչ հաղթանակ է տանելու բոլոր քաղաքապետարաններում, և այդ մասին են վկայում նախնական ուսումնասիրությունները։
«Ես երկրի վարչապետն եմ, և ժողովուրդը վստահություն է հայտնել մեր կուսակցությանը: Մենք ունենք 47% լեգիտիմություն: Ես խոսում եմ մեր ժողովրդի հետ: Դուք՝ որպես լրագրող, պարտավոր եք թողնել վարչապետին ավարտել հայտարարությունը: Մեր նախնական հետազոտություններով, տրամադրվածության միջոցով մենք գիտենք, թե ինչ է կատարվում յուրաքանչյուր քաղաքապետարանում, դուք էլ գիտեք, նրանք էլ գիտեն, որ ամենուր ձախողվում են և պարտվում, և մենք այս գործը ավարտին կհասցնենք: Մի բան եմ ուզում ասել, որ այսօր մարդիկ խաղաղության կարիք ունեն, երկրին՝ խաղաղություն, զարգացում, գործ, առաջընթաց, բարգավաճում: Աշխատատեղեր և զարգացում, սա է լինելու մեր հիմնական անելիքը ընտրություններից հետո։ Մենք վերջ կդնենք այս այլանդակությանը, այս թատրոնին, որը մեր ժողովուրդը լսում է օրական 24 ժամ՝ բանտարկյալ Սաակաշվիլիի, նրա հացադուլի կամ դիետայի մասին», – ասաց վարչապետը: