Իրակլի Ղարիբաշվիլի. Էղիսաբեթ երկրորդին կհիշեն սերունդները, նա առաջնորդ էր, որը տասնամյակներ շարունակ ղեկավարում էր ազգը
Իրակլի Ղարիբաշվիլի. Էղիսաբեթ երկրորդին կհիշեն սերունդները, նա առաջնորդ էր, որը տասնամյակներ շարունակ ղեկավարում էր ազգը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավ է հայտնել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան կապակցությամբ։

Կառավարության ղեկավարը «Թվիթեր» սոցիալական ցանցում գրում է, որ Եղիսաբեթ Երկրորդը տասնամյակներ շարունակ ազգը ղեկավարող, հարգանքի ու սիրո առժանացած առաջնորդ էր։

Իրակլի Ղարիբաշվիլին նշում է, որ Եղիսաբեթ թագուհուն կհիշեն երկրորդ սերունդները։

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում թագավորական ընտանիքին, կառավարությանը և Միացյալ Թագավորության ժողովրդին։ Նորին մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ը տասնամյակներ շարունակ ազգը ղեկավարած առաջնորդ էր, հարգանքի և սիրո առժանացած: Նա կհիշվի սերունդների համար»,- գրել է Վրաստանի վարչապետը։

Այսօր Շոտլանդիայում 96 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։