Իրակլի Ղարիբաշվիլի. «Դիդգորի 2021» հրամանատարաշտաբային զորավարժություններին ներգրավված են բոլոր գերատեսչությունները, որոնք կօգնեն կառավարել ցանկացած ճգնաժամ և միջգերատեսչական համակարգում
«Դիդգորի 2021» հրամանատարաշտաբային զորավարժություններին ներգրավված են բոլոր գերատեսչությունները, որոնք կօգնեն կառավարել ցանկացած ճգնաժամ և միջգերատեսչական համակարգում,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Կրծանիսիի գլխավոր ռազմական կենտրոնում, որտեղ պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի հետ ծանոթացել է «Դիդգորի 2021»-ի ընթացքին:
Կառավարության ղեկավարի խոսքով, միջգերատեսչական համակարգման համար անհրաժեշտ է ավելի շատ ուսուցում և վերապատրաստում, և նման հաջող վերապատրաստումը ողջունելի է:
«Մենք ներկա գտնվեցինք «Դիդգորի 2021» միջգերատեսչական հրամանատարաշտաբային զորավարժություններին, որն իրոք եզակի է, քանի որ այս տարի այդ թվում դաշտային վարժանք անցկացվեց։ Կարևոր է, որ բոլոր գերատեսչությունները ներգրավվեն այս զորավարժություններին, ինչը կնպաստի միջգերատեսչական համընդհանուր համակարգմանը և ցանկացած ճգնաժամի կառավարմանը: Ինչպես գիտեք, ընդհանուր առմամբ, համակարգումը պահանջում է ավելի շատ պատրաստվածություն, և ես ողջունում եմ այն փաստը, որ այս տարի անցկացվեց նման հաջող թրեյնինգ»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Պաշտպանության ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին է հանձնել «Դիդգորի 2021» նվեր տախտակ՝ զորավարժությունների պլանավորման և իրականացման գործում ցուցաբերած հատուկ ներդրման և աջակցության համար։
Պաշտպանության ուժերում շարունակվում է «Դիդգորի 2021» միջգերատեսչական զորավարժությունը, որի նպատակն է խորացնել համակարգումը և բարելավել փոխգործակցությունը պետական կառույցների միջև ճգնաժամի և պատերազմի ժամանակ։ Վրաստանի վարչապետի հրամանագրի համաձայն, զորավարժությունների պլանավորման և իրականացման գործընթացը ղեկավարում են պաշտպանության ուժերը։
Այս տարվա «Դիդգորի 2021»-ը, ի տարբերություն նախորդ զորավարժությունների, մասշտաբային է և առանձնահատուկ, քանի որ բացի շտաբից, ներառում է նաև դաշտային բաղադրիչներ։ Դաշտային վարժանքներին մասնակցում են ՊԲ տարբեր ստորաբաժանումներ։ Նաև դաշտային վարժանքներին՝ ՊԲ-ի հետ համատեղ, ներգրավված են ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության, ռազմավարական խողովակաշարերի պաշտպանության վարչության և սահմանապահ ոստիկանության ստորաբաժանումները։
Ուսուցման սցենարը ներառում է ազգային մակարդակի ճգնաժամային իրավիճակ: Ըստ սցենարի՝ տեղի կունենա ճգնաժամի սրացում, որը կվերածվի լայնածավալ ռազմական գործողությունների։ Զորավարժությունները կավարտվեն ճգնաժամի դեէսկալացմամբ։ Զորավարժությունների ուսումնական մասն իրականացվում է երկու տեղամասում՝ Կրծանիսիում, գլխավոր ռազմական կենտրոնում և Սենակիում՝ 2-րդ հետևակային բրիգադում։ Զորավարժությունները բացվել են նոյեմբերի 8-ին և պաշտոնապես կավարտվեն նոյեմբերի 12-ին։ «Դիդգորի» հրամանատարաշտաբային զորավարժությունների ցիկլն անցկացվում է արդեն ութերորդ անգամ։