Իրակլի Ղարիբաշվիլի. Չնայած մեր աշխարհագրական դիրքի պատճառով առաջացած մարտահրավերներին՝ մենք կարողացել ենք անվտանգ պահել մեր ժողովրդին՝ աջակցելով Ուկրաինային և միջազգային հանրությանը խոհեմ քաղաքականությամբ

Չնայած մեր աշխարհագրական դիրքի պատճառով առաջացած մարտահրավերներին՝ մենք կարողացել ենք անվտանգ պահել մեր ժողովրդին՝ աջակցելով Ուկրաինային և միջազգային հանրությանը խոհեմ քաղաքականությամբ և գործընկերների հետ սերտ համակարգմամբ,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր բանավեճին:

Վարչապետի խոսքով՝ մեր կառավարության հիմնարար փիլիսոփայությունը պատերազմից խուսափելն ու խաղաղություն ապահովելն է։

«Թույլ տվեք հստակ ասել՝ մեր կառավարության հիմնարար փիլիսոփայությունն ամեն գնով պատերազմից խուսափելն է և խաղաղություն ապահովելը։ Չնայած մեր աշխարհագրական դիրքի պատճառով առաջացած մարտահրավերներին՝ մենք կարողացել ենք անվտանգ պահել մեր ժողովրդին՝ աջակցելով Ուկրաինային և միջազգային հանրությանը խոհեմ քաղաքականությամբ և գործընկերների հետ սերտ համակարգմամբ»,- ասել է վարչապետը։