Իրակլի Ղարիբաշվիլի. Չնայած մարտահրավերներին և սադրանքներին, մենք կպահպանենք խաղաղություն, բնակչությունը պետք է հանգիստ լինի, մեզ վտանգ չի սպառնում
Չնայած մարտահրավերներին և սադրանքներին, մենք կպահպանենք երկրում խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը մեր քաղաքացիների, երկրի համար,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում։
Կառավարության ղեկավարը նշել է, որ բնակչությունը պետք է հանգիստ լինի, քանի որ երկրին վտանգ չի սպառնում։
«Բնակչությունը պետք է հանգիստ լինի, մեզ ոչ մի վտանգ չի սպառնում։ Պետք է շարունակենք կառուցել երկիրը այդպես հանգիստ ու հաստատակամ»,- ասել է վարչապետը։