Իրակլի Ղարիբաշվիլի. Ցանկանում եմ, ուրախացնել մեր քաղաքացիներին, որ կովիդը հաղթահարված է
Ցանկանում եմ, ուրախացնել մեր քաղաքացիներին, որ կովիդը գործնականում հաղթահարված է,- կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետը նաեւ նշել է, որ «կանաչ անձնագիրը» վերացնելու որոշումը ճիշտ քայլ էր։
«Ուզում եմ ուրախացնել մեր քաղաքացիներին, որ կարելի է ասել, որ Կովիդը գործնականում գրեթե հաղթահարված է։ Այսօր, համենայնդեպս, ունենք նման իրավիճակ։ Այսօր գրանցվել է վիրուսի 107 նոր դեպք: Ուզում եմ հիշեցնել թերահավատներին, ովքեր երկու ամիս առաջ քննադատում էին իմ խոսքերը: Ես ասացի, որ այն բանից հետո, երբ «Omicron»-ը փոխարինեց այլ տեսակներին, մենք չեղարկեցինք կանաչ անձնագրերը: Հետո որոշ հանճարեղ մասնագետների քննադատություն ստացանք, թե ինչպես են դա արել և այլն։ Մենք տեսանք, որ ընդամենը երկու ամսում գործընթացը կառավարվեց, պատշաճ կերպով կառավարվեց նախարարի, կառավարության, խորհրդի կողմից և ամեն ինչ կայուն է, վիճակը կայունացել է։ Այսօր եղել է 107 դեպք, և դա գործնականում նշանակում է, որ խնդիրը, ճգնաժամը հաղթահարված է։ Ինչպես գիտեք, մենք հանել ենք մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ հանրային, բացօթյա վայրերում շնչադիմակ կրելը։ Ուստի մեր քաղաքացիներն այս ուղղությամբ ավելի մեծ ազատություն կունենան։ Սթրեսն ու ճնշումը կհեռացվեն»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 107 նոր դեպք, ապաքինվել է 281 պացիենտ։