Իրակլի Ղարիբաշվիլի. Ցանկանում եմ շնորհավորել Վրաստանում գտնվող մեր հրեա եղբայրներին և աշխարհի հրեա ժողովրդին` Ռոշ Հաշանայի կապակցությամբ, մաղթելով խաղաղություն, բարգավաճում, հաջողություն
Իրակլի Ղարիբաշվիլի. Ցանկանում եմ շնորհավորել Վրաստանում գտնվող մեր հրեա եղբայրներին և աշխարհի հրեա ժողովրդին` Ռոշ Հաշանայի կապակցությամբ, մաղթելով խաղաղություն, բարգավաճում, հաջողություն

Ցանկանում եմ շնորհավորել Վրաստանում գտնվող մեր հրեա եղբայրներին և աշխարհի հրեա ժողովրդին Ռոշ Հաշանայի կապակցությամբ,- ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի շնորհավորական ուղերձում։

Ինչպես նշում է կառավարության ղեկավարը, վրաց-հրեական եղբայրության պատմությունն այդքան առանձնահատուկ չէր լինի առանց այն մեծ սիրո, որը դարեր շարունակ կապում է երկու ժողովուրդներին։

«Վրաց-հրեական եղբայրության պատմությունն այդքան առանձնահատուկ չէր լինի առանց այն մեծ սիրո, որը դարեր շարունակ կապել է մեր ժողովրդին։ Հենց այդ սերն է պատճառ դարձել, որ հրեաները պահպանեն իրենց ազգությունը Վրաստանում, ինչով մենք՝ վրացիներս, շատ հպարտ ենք։
Ցանկանում եմ կիսել ձեր տոնի մեծ ուրախությունը և մաղթել ձեզ խաղաղություն, բարեկեցություն և հաջողություններ ձեզ և ձեր ընտանիքներին»,- ասել է վարչապետը։