Իրակլի Ղարիբաշվիլի. Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի խորհրդարանին և յուրաքանչյուր քաղաքացու, ով աջակցել է առցանց-խաղատների իմ նախաձեռնությանը
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի խորհրդարանին և յուրաքանչյուր քաղաքացու, ով աջակցել է առցանց կազինոների իմ նախաձեռնությանը,- սոցցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ինչպես նշում է Ղարիբաշվիլին, առցանց կազինոները բնակչության ամենամեծ խնդիրներից էին։
«Բազմաթիվ մարդիկ՝ անչափահասներ, երիտասարդներ, սոցիալապես անապահով մարդիկ առցանց խաղերից կախվածություն ունեին։ Ամեն տարի մեր բնակչության գումարը՝ 1,5 միլիարդ լարի ծախսվել է առցանց կազինոներում։
Մարտի 1-ից ուժի մեջ են մտել առցանց մոլախաղերի բիզնեսի խստացված կանոնակարգերը։ Այսօրվանից արգելվել է մոլախաղերի գովազդը: Առցանց խաղերի հասանելիությունը սահմանափակվել է, և առցանց կազինոներից այլևս չեն կարող օգտվել Վրաստանի մինչև 25 տարեկան քաղաքացիներ, սոցիալապես անապահով անձինք, պետական պաշտոնյաներ և արգելված անձանց ցուցակում ընդգրկված անձինք։ Ընդհանուր առմամբ, սահմանափակումները կվերաբերեն մինչև մեկ միլիոն քաղաքացիների։
Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Վրաստանի խորհրդարանին և յուրաքանչյուր քաղաքացու, ով աջակցել է իմ նախաձեռնությանը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։