Իրակլի Ղարիբաշվիլի. Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հերոս փրկարարներին, փրկարար ծառայությանը
Իրակլի Ղարիբաշվիլի. Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հերոս փրկարարներին, փրկարար ծառայությանը

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հերոս փրկարարներին, փրկարար ծառայությանը, նրա ղեկավարությանը, Վախտանգ Գոմելաուրիին, բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել փրկարարական միջոցառումներում,- ասել է Վրաստանի վարչապետը Թուրքիայի Հանրապետությունում՝ երկրաշարժից տուժած Հաթայ նահանգի Անթաքիա քաղաքում լրագրողներին։

Կառավարության ղեկավարը նշել է, որ վրացի փրկարարները կարողացել են փրկել մի քանի մարդու։

«Ուզում եմ ասել, որ մեր հերոս փրկարարներն այստեղ են՝ տեղում։ Նույն օրը դեպքի վայր փրկարարներ ենք ուղարկել իրենց տեխնիկայով։ Նրանց հաջողվել է փրկել երեք մարդու, ցավոք, հայտնաբերվել է ավելի քան 80 մահացած մարդ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հերոս փրկարարներին, փրկարար ծառայությանը, նրա ղեկավարությանը, Վախտանգ Գոմելաուրիին, բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել փրկարարական միջոցառումներում։ Ես խորապես համոզված եմ, որ Էրդողանի նման իմաստուն և ուժեղ առաջնորդի գլխավորությամբ թուրք ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը և այս խնդրից էլ ավելի ուժեղ դուրս կգա»,- ասել է վարչապետը։