Իրակլի Ղարիբաշվիլի. Բյուջեն ավելանում է ՆԳն-ի ՊՆ-ի համար, մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրացվեն, աշխատում ենք նաև հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ
Բյուջեն ավելանում է ՆԳՆ-ում, ՊՆ-ում, կրթության նախարարությունում մենք կունենանք կարևոր բարեփոխումներ և կարևոր նորություններ,- կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ինչպես նշեց վարչապետը, հաշվի է առնվելու մանկապարտեզներում աշխատողների աշխատավարձերի բարձրացումը։
«Բյուջեն ավելանում է, մենք կունենանք կարեւոր բարեփոխումներ, կարեւոր նորամուծություններ ՆԳՆ-ում, ՊՆ-ում, ԿԳՆ-ում։ Այդ մասին կպատմեմ մի փոքր ուշ։ Կրթության բյուջեն ավելանում է 470 մլն լարիով: Բացի այդ, ասեմ, որ մենք աշխատում ենք հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցով և նոր նախարարի հետ հոկտեմբերի վերջին ձեզ կներկայացնենք նոր հայեցակարգ։ Ինչ վերաբերում է հանրակրթական դպրոցների կառուցապատման-վերականգնմանը, ապա հատկացվել է 350 մլն լարի, շինարարական-վերականգնողական գործընթացը ընթանալու է բարձր տեմպերով։ Մանկապարտեզների կառուցմանն ու վերականգնմանը կհատկացվի 225 մլն լարի»,- ասաց վարչապետը։