Իրակլի Ղարիբաշվիլի. Բոլորի ընդհանուր, համախմբված խորհուրդն այն է, որ քաղաքական կուսակցությունները պետք է ընդհանուր լեզու գտնեն, և բոլորս պետք է շարունակենք մեր քաղաքական կյանքը Վրաստանի խորհրդարանում
Իրակլի Ղարիբաշվիլի. Բոլորի ընդհանուր, համախմբված խորհուրդն այն է, որ քաղաքական կուսակցությունները պետք է ընդհանուր լեզու գտնեն, և բոլորս պետք է շարունակենք մեր քաղաքական կյանքը Վրաստանի խորհրդարանում

Բոլորի ընդհանուր, համախմբված խորհուրդն այն է, որ քաղաքական կուսակցությունները պետք է ընդհանուր լեզու գտնեն, և մենք բոլորս պետք է շարունակենք մեր քաղաքական կյանքը Վրաստանի խորհրդարանում, – Բրյուսելում լրագրողներին ասաց Վրաստանի վարչապետը:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, ոչ ոք այլ դիրքորոշում չի որդեգրել:

«Այսօր ես շատ բեղմնավոր հանդիպումներ ունեցա Եվրամիության մեր բարեկամների հետ: Մարդկանց հետ, ովքեր հետաքրքրված են Վրաստանի ավելի լավ ապագայով: Ամփոփելով նրանց ընդհանուր խորհուրդը՝ քաղաքական կուսակցությունները պետք է ընդհանուր լեզու գտնեն և քաղաքական կյանքը մենք բոլորս միասին պետք է շարունակենք Վրաստանի խորհրդարանում: Սա բոլորի դիրքորոշումն է: Նկատի ունեմ բացարձակապես բոլորին, ոչ ոք այլ դիրքորոշում չի որդեգրել: Ես բեղմնավոր զրույց ունեցա Եվրախորհրդարանի նախագահի հետ, իսկ վերջերս շատ հետաքրքիր զրույց ունեցա արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ պարոն Մաքալիսթերի և մեր մյուս ընկերների հետ, ովքեր իսկապես հետաքրքրված են մեր երկրի լավ ապագայով», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: