Իրակլի Ղարիբաշվիլի. բոլոր խոսակցությունները միայն շահարկումներ են, Բիձինա Իվանիշվիլիի նամակում պարզ գրտացոլված  է  նրա տեսլականը, մոտիվացիան, նույնիսկ անձնական գործերը
Իրակլի Ղարիբաշվիլի. բոլոր խոսակցությունները միայն շահարկումներ են, Բիձինա Իվանիշվիլիի նամակում պարզ գրտացոլված է նրա տեսլականը, մոտիվացիան, նույնիսկ անձնական գործերը

«Բիձինա Իվանիշվիլիի հայտարարության մեջ, նամակում շատ հստակ բացատրվում է նրա տեսլականը, մոտիվացիան, նույնիսկ անձնական գործերը»,- այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարին հարցրել են՝ հնարավո՞ր է, որ Բիձինա Վանիշվիլին վերադառնա քաղաքականություն։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ ինքը կարծում է, որ հասարակությունը նշված հարցի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունի օրեր առաջ հրապարակված Բիձինա Իվանիշվիլիի նամակից։

«Պարոն Բիձինա Իվանիշվիլին հեռացել է քաղաքականությունից։ Ինչպես գիտեք, պարոն Բիձինան երկար բացատրեց իր մոտիվացիայի մասին, թե ինչու է անցյալ տարի հեռացել քաղաքականությունից։ Ուստի՝ ցանկացած խոսակցություն ընդամենըշահարկում է, ձեր հայտարարության համար հիմք չկա։ Մնացածը, հավանաբար տեսել եք Բիձինա Իվանիշվիլիի մի քանի օր առաջ արած հայտարարությունն ու նամակը, որտեղ շատ հստակ բացատրվում է նրա տեսլականը, մոտիվացիան, նույնիսկ անձնական գործերը։ Այնպես որ, կարծում եմ, որ հասարակությունը լիարժեք տեղեկատվություն ունի այս հարցի վերաբերյալ»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։