Իրակլի Ղարիբաշվիլի. Բոլոր մունիցիպալիտետներում՝ սկսած մայրաքաղաքից, մեր թեկնածուն համոզիչ հաղթանակ կտանի, ապակառուցողական ուժերին հնարավորություն չենք թողնի երկրում անկարգություններ և քաոս հրահրելու
Իրակլի Ղարիբաշվիլի. Բոլոր մունիցիպալիտետներում՝ սկսած մայրաքաղաքից, մեր թեկնածուն համոզիչ հաղթանակ կտանի, ապակառուցողական ուժերին հնարավորություն չենք թողնի երկրում անկարգություններ և քաոս հրահրելու

Մեր թեկնածուն համոզիչ հաղթանակ կտանի բոլոր մունիցիպալիտետներում՝ սկսած մայրաքաղաքից,- Ցագերիում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարի խոսքով, երկրում անկարգությունների ու քաոսի ժամանակներն ավարտվել են, և ապակառուցողական ուժերին թույլ չեն տա խառնել երկիրը։

«Այս ավերիչ ուժերին ևս մեկ անգամ ուզում եմ ասել՝ նրանք շանս չունեն և մենք նրանց ոչ մի հնարավորություն չենք թողնի երկրում անկարգություններ և քաոս հրահրել։ Մեր իշխանության օրոք ավարտվել է հեղափոխությունների, քաոսի, պատերազմների ժամանակները: Նրանց գլխավոր չարագործը բանտում է և երկար ժամանակ է անցկացնելու այնտեղ։ Սա ուզում եմ ասել բոլոր սադրիչներին և ևս մեկ բան՝ մեր հիմնական խնդիրն է երկրորդ փուլն անցկացնել հանգիստ, բացարձակ թափանցիկ և որպեսզի երկիրը շարունակի իր երկարաժամկետ զարգացումը: Առնվազն երեք տարի մենք հնարավորություն կունենանք մտածել իրական խնդիրների մասին, լուծել մեր բնակչության խնդիրները, ստեղծել ավելի շատ աշխատատեղեր, ավելի շատ զարգացում և առաջընթաց բերել բոլոր մարզերին», – ասաց նա: