Իրակլի Ղարիբաշվիլի. Բոլոր մակարդակներում մենք աջակցում ենք Ուկրաինային, նրա ինքնիշխանությանը և անկախությանը, մեր ընդհանուր ցանկությունն է, որ այս պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի
Իրակլի Ղարիբաշվիլի. Բոլոր մակարդակներում մենք աջակցում ենք Ուկրաինային, նրա ինքնիշխանությանը և անկախությանը, մեր ընդհանուր ցանկությունն է, որ այս պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի

Մենք հնարավորինս աջակցում ենք Ուկրաինային, Ուկրաինայի ինքնիշխանությանը, նրանց անկախությանը բոլոր մակարդակներում,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Վարչապետի խոսքով, Վրաստանը նմանատիպ պատերազմի միջով անցավ 2008 թվականին, և այդ ժամանակվանից այդ մարտահրավերը շարունակվում է։

«Այսօր աշխարհում շատ մեծ մարտահրավեր կա, Ուկրաինայում մարտահրավեր կա մեր տարածաշրջանի, Եվրոպայի համար։ Մենք հնարավորինս աջակցում ենք Ուկրաինային, նրա ինքնիշխանությանը և անկախությանը բոլոր մակարդակներում։ Մեր ընդհանուր ցանկությունն է հնարավորինս շուտ ավարտվի այս պատերազմը։ Մեր երկիրը 2008 թվականին այլ մասշտաբներով անցավ նմանատիպ պատերազմի միջով, այդ ժամանակվանից այդ մարտահրավերը շարունակվում է մեր երկրի, մեր ժողովրդի համար»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։