Իրակլի Ղարիբաշվիլի. Բելգիայի Թագավորության վարչապետի հետ քննարկել ենք տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերները, երկկողմ հարաբերությունները և Վրաստանի եվրոպական նկրտումներին աջակցությունը
Իրակլի Ղարիբաշվիլի. Բելգիայի Թագավորության վարչապետի հետ քննարկել ենք տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերները, երկկողմ հարաբերությունները և Վրաստանի եվրոպական նկրտումներին աջակցությունը

Բելգիայի Թագավորության վարչապետի հետ հանդիպմանը մենք քննարկել ենք տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերները, երկկողմ հարաբերությունները և աջակցությունը Վրաստանի եվրոպական նկրտումներին,- այս մասին «Twitter» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնում Բելգիայի Թագավորությանը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած անշեղ աջակցության համար։

«Շատ լավ զրույց է տեղի ունեցել Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոսի հետ։ Մենք քննարկել ենք տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերները, երկկողմ հարաբերությունները և աջակցությունը Վրաստանի եվրոպական նկրտումներին։ Մենք երախտապարտ ենք Բելգիայի Թագավորությանը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը անսասան աջակցության համար»,- գրում է Իրակլի Ղարիբաշվիլին։