Իրակլի Ղարիբաշվիլի. Բանտարկյալ Սաակաշվիլին երբեք արտոնյալ չի լինի, նա առնվազն վեց տարի կանցկացնի բանտում
Ո՞վ է նրան խանգարում ուտել, ինչո՞ւ է նա հացադուլ անում, ես ուզում եմ բոլորին ասել, որ բանտարկյալ Սաակաշվիլին երբեք արտոնյալ չի լինի, – Ցագերիում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Կառավարության ղեկավարի խոսքով, մի քանի հազար բանտարկյալներ նստած են վրացական բանտերում, որոնք նույնպես խնամքի կարիք ունեն։
«Բանտարկյալ Սաակաշվիլին ոչնչով չի տարբերվում, միայն թե նա շատ ավելի մեծ հանցագործություններ է կատարել մեր երկրի դեմ, քան մյուս բանտարկյալները։ Մեր երկրի, մեր ժողովրդի և մեր ապագայի առջև, ինչպիսիք են օկուպացիան, երկրի տարածքների կորուստը և հազարավոր մարդկանց ոչնչացումը։ Սաակաշվիլին առնվազն վեց տարի բանտում կլինի»,- ասել է վարչապետը։