Իրակլի Ղարիբաշվիլի. «Ազգային շարժումը» հազիվ ընտրեց թեկնածուներին, ապա բնակչությանը առաջարկեց կեղծված, անհասկանալի հարցումների արդյունքներ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին գնահատել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից շրջաններում անցկացված ներքին հարցումների արդյունքները, ըստ որոնց՝ «Վրացական երազանքը» ընտրություններում չի հավաքում 35 տոկոսից ավելին, և ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուներն առաջատար են բոլոր մեծ քաղաքներում:
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, «Ազգային շարժումը» կեղծված հետազոտության արդյունքներ է առաջարկել հանրությանը:
«Ինչպե՞ս կարող ես նման անհեթեթությունների վերաբերյալ լուրջ մեկնաբանություն տալ: «Ազգային շարժումը» բացարձակ սնանկ, դեգրադացված ուժ է, որը միայն հեղափոխություն է երազում, հիմա արդեն երազում է, քանի որ նրանք չունեն կարողություն, նրանք դա փորձել են անել, բայց ստացան այն, ինչ ստացան: Նրանք գտնվում են շատ ծանր վիճակում, բոլոր քաղաքներում ու մունիցիպալիտետներում լրջորեն պարտվում են, մենք դա երաշխավորում ենք: Ես ձեզ մի բան էլ կասեմ, նրանք գիտեն, որ ամենուր դաժանորեն պարտվում են, ուստի երկու օր առաջ փորձ են ունեցել, պահանջել են հետաձգել ընտրությունները եւ այլն: Պատկերացրեք, որ դուք գտնվում եք մի իրավիճակում, երբ նույնիսկ թեկնածուները հազիվ են ընտրվում, իսկ հետո հազար տարբերակ, այդ թվում՝ ձեր նշած կեղծ, անհասկանալի հետազոտության արդյունքները: Իհարկե, սա կեղծիք է: «Ազգային շարժումն» ունի մոտ 20%, թե 17%, և դա ինձ համար հետաքրքիր չէ: Ինձ համար հետաքրքիր է, որ մեր երկիրը զարգանա, և շարունակենք մեր երկրի խաղաղ և կայուն զարգացում», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: