Իրակլի Ղարիբաշվիլի. «Ազգային շարժման» կողմից փաստաթղթի ստորագրումը երկերեսանիություն է եւ քաղաքական խարդախություն, ստորագրությունը գին չունի
Ֆարս, սուտ, քաղաքական երեսպաշտություն և կեղծիք, – այսպես է գնահատել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Շառլ Միշելի փաստաթղթի ստորագրումը «Ազգային շարժման» կողմից:
Կառավարության ղեկավարի խոսքով, այս ստորագրության գինը զրո է:
«Սա ֆարս է և սուտ, քաղաքական երեսպաշտություն և քաղաքական կեղծիք, որը նրանք կատարել են: Տեսա՞ք նույն ամերիկացի սենատորների պատասխանը, որ արդեն ուշ է, և այս ստորագրության համար որևէ գին չկա: Նրանք հնարավորություն ունեին ստորագրելու, և մենք, իհարկե, հավատարիմ կմնայինք այս համաձայնագրին, բայց այս պայմանագրից դուրս գալուց հետո, իհարկե, այս թեման սպառված է», – ասաց Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով, Սաակաշվիլին և իր թիմի անդամները անմիջական ճնշում են գործադրել, այդ թվում՝ հոգեբանական, բարոյական, ընդդիմության այլ ներկայացուցիչների վրա, որպեսզի չստորագրեն փաստաթուղթը:
Կառավարության ղեկավարի խոսքով, ի սկզբանե որոշվել է, որ իրենք չեն պատրաստվում ստորագրել փաստաթուղթը:
«Հետեւաբար, դա ապացուցում է, որ երեկ փաստաթղթի ստորագրումը բացարձակ ֆարս էր եւ սուտ: Պարզապես ստորագրելն ու հայտարարելը ոչինչ չի նշանակում: «Ազգային շարժումը» պետք է իր գործողություններով ցույց տա, որ իրոք շահագրգռված են լարվածության նվազեցմամբ, բևեռացման նվազեցմամբ և Վրաստանի խորհրդարանում նորմալ, առողջ, կառուցողական աշխատանքով»,-ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: