Իրակլի Ղարիբաշվիլի. Այսօրը մեզ հիշեցնում է, որ մենք բոլորս պետք է համախմբվենք, միայն միասնությամբ է հնարավոր ապաբռնազավթել մեր երկիրը
Իրակլի Ղարիբաշվիլի. Այսօրը մեզ հիշեցնում է, որ մենք բոլորս պետք է համախմբվենք, միայն միասնությամբ է հնարավոր ապաբռնազավթել մեր երկիրը

Այսօր բոլորիս համար ցավի օր է, օգոստոսյան պատերազմի ողբերգական օրերից անցել է 13 տարի, մարդիկ, ովքեր ամենից շատ են տուժել, մեր ժողովուրդն են, ամենաշատը տուժել է մեր ժողովուրդը, հատկապես՝ Գորիի բնակչությունը, – ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Գորիում, որտեղ ծաղկեպսակ է դրել ռուս-վրացական պատերազմի 13-ամյակին:

Կառավարության ղեկավարը կարևորեց ամբողջ հասարակության համախմբումը և նշեց, որ միայն միասնությամբ է հնարավոր ապաբռնազավթել երկիրը:

«Ամբողջ մանկությունս անցկացրել եմ այստեղ՝ Դիցի գյուղում, եւ հիշում եմ, թե որքան դժվար էր գյուղացիների համար, նրանց զգացմունքները, հույզերը: Հետո Էրեդվի գյուղը, որը, ցավոք, այս օկուպացիայի արդյունքում նույնպես դուրս եկավ մեր վերահսկողության գոտուց, ես դա շատ լավ հասկանում եմ, քանի որ մանկությունս անցկացրել եմ այս գյուղում: Այսօրը մեզ հիշեցնում է, որ մենք բոլորս պետք է միավորվենք: Միայն միասնությամբ է հնարավոր ապաբռնազավթել երկիրը: Շատ կարեւոր է, թե ինչ ուղերձ ենք հղում օկուպացված տարածքներում ապրող մեր քաղաքացիներին: Երբ տեսնում են, որ մենք դեռ հաստատապես ձևավորված չենք ներսում, ամուր չենք կանգնած և միասնական չենք, դա շատ վատ նշան է: Առնվազն այս օրը ես կցանկանայի, որ բոլորս համախմբվեինք և մեր հարգանքի տուրքը մատուցեին մեր զոհված հերոսներին և նրանց հիշատակին», – ասաց նա: