Իրակլի Ղարիբաշվիլի. Այսօր Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեն կդառնար 38 տարեկան, նման հերոսներն են ստեղծում Վրաստանի մեծ պատմությունը
Իրակլի Ղարիբաշվիլի. Այսօր Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեն կդառնար 38 տարեկան, նման հերոսներն են ստեղծում Վրաստանի մեծ պատմությունը

Այսօր Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեն կդառնար 38 տարեկան,- այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ նման հերոսներն են ստեղծում Վրաստանի մեծ պատմությունը, ամրապնդում նրա անկախությունն ու պետականությունը։

«23-ամյա սերժանտի բարոյական խիզախությունը, անզիջողականությունը թշնամու առջև, նվիրումը հայրենիքին օրինակ է մեզանից յուրաքանչյուրի և գալիք սերունդների համար։

Մեր ողջ հասարակության հետ միասին ես խոնարհվում եմ նրա վառ հիշատակի առաջ»,- ասում է Իրակլի Ղարիբաշվիլին։