Իրակլի Ղարիբաշվիլի. Այսօր ուզում եմ շնորհավորել մեր հայ համաքաղաքացիներին և եղբայրական հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր մեծ շուքով են նշում Փրկչի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը
Իրակլի Ղարիբաշվիլի. Այսօր ուզում եմ շնորհավորել մեր հայ համաքաղաքացիներին և եղբայրական հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր մեծ շուքով են նշում Փրկչի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը

Այսօր ուզում եմ շնորհավորել մեր հայ հայրենակիցներին և եղբայրական հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր առանձնահատուկ ուրախությամբ և մեծ շուքով են նշում Փրկչի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը,- այս մասին «Facebook»-ում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ինչպես նշում է կառավարության ղեկավարը, վրացի և հայ ժողովուրդների փոխադարձ հարգանքն ու սերը հանգեցրել են դարավոր բարեկամության և բարիդրացիության։

«Ցանկանում եմ շնորհավորել մեր հայ հայրենակիցներին և մեր եղբայր հայ ժողովրդին այս օրվա կապակցությամբ։ Բոլորին, ովքեր առանձնահատուկ ուրախությամբ և մեծ շուքով են նշում Փրկչի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը։ Մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքն ու սերը հանգեցրել է մեր դարավոր բարեկամությանն ու բարիդրացիությանը։ Ուրախ եմ, որ այս հարաբերություններն ավելի են խորանում։ Մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն և բարօրություն»,- ասել է վարչապետը։