Իրակլի Ղարիբաշվիլի. Այսօր պատմական օր է Վրաստանի և Հունգարիայի հանրապետությունների հարաբերություններում
Իրակլի Ղարիբաշվիլի. Այսօր պատմական օր է Վրաստանի և Հունգարիայի հանրապետությունների հարաբերություններում

Ես երջանիկ և ուրախ եմ, որ վարչապետ Վիկտոր Օրբանը իր կաբինետի հետ եկավ Վրաստան, և այսօր մենք անցկացրինք առաջին միջկառավարական գագաթնաժողովը, որը կարելի է ասել եզակի է,- այս մասին ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Ծինանդալիում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ ճեպազրույցում:

Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, «կարելի է ասել, որ այսօր պատմական օր է Վրաստանի և Հունգարիայի հանրապետությունների հարաբերություններում»։

«Ուզում եմ հիշեցնել, որ վերջին մեկ տարվա ընթացքում բավականին ինտենսիվ հանդիպումներ ունեցանք։ Ես այցով գտնվում էի Բուդապեշտում, որտեղ մենք պայմանավորվեցինք անցկացնել առաջին միջկառավարական գագաթնաժողովը։ Նաև Բուդապեշտում պայմանագիր ստորագրեցինք և դարձանք ռազմավարական գործընկերներ։ Կառավարության անունից ցանկանում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել, պարոն Վիկտոր, անձամբ Ձեզ, քանի որ դուք մեր երկրի և ժողովրդի իսկական բարեկամն եք, մեր երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և մեր երկրի եվրաինտեգրման ամուր ջատագովը»,- ասել է Ղարիբաշվիլին։