Իրակլի Ղարիբաշվիլի. Այսօր ողջ միջազգային հանրության հետ միասին հարգում ենք Հոլոքոստի զոհ դարձած միլիոնավոր մարդկանց վառ հիշատակը
Իրակլի Ղարիբաշվիլի. Այսօր ողջ միջազգային հանրության հետ միասին հարգում ենք Հոլոքոստի զոհ դարձած միլիոնավոր մարդկանց վառ հիշատակը

Այսօր ողջ միջազգային հանրության հետ միասին հարգում ենք Հոլոքոստի զոհ դարձած միլիոնավոր մարդկանց վառ հիշատակը,- ​​ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ։

Վարչապետը առանձնահատուկ հարգանք է արտահայտում մարդկության պատմության ամենաողբերգական դեպքից հրաշքով փրկվածների հանդեպ:

«Այսօր մենք ողջ միջազգային հանրության հետ միասին հարգում ենք Հոլոքոստի միլիոնավոր զոհերի վառ հիշատակը։

Մենք առանձնահատուկ հարգանք ենք տածում նրանց հանդեպ, ովքեր հրաշքով փրկվել են մարդկության պատմության ամենաողբերգական իրադարձությունից:

Այս օրը մենք ևս մեկ անգամ հաստատում ենք մեր պատասխանատվությունը՝ թույլ չտալու, որ նման ողբերգությունն այլևս կրկնվի, և մեր հանձնառությունը՝ դիմակայելու ատելության ցանկացած դրսևորմանը, կառուցելու ավելի անվտանգ և ազատ աշխարհ», – ասում է Իրակլի Ղարիբաշվիլին։

Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունը։