Իրակլի Ղարիբաշվիլի. Այսօր մեր ժամանակի հերոս Արչիլ Տատունաշվիլիի հիշատակի օրն է, մենք ամեն ինչ անում ենք նրա մահվան բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար
Այսօր մեր ժամանակների հերոս Արչիլ Տատունաշվիլիի մահվան օրն է։ Մեր ողջ հասարակության հետ ես հարգում եմ նրա վառ հիշատակը,- սոցցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետի խոսքով՝ հայրենիքին իր նվիրվածությունն օրինակ է, որն ընդօրինակելով մեծանում են բազմաթիվ սերունդներ։
«Մենք անում ենք հնարավորը՝ Արչիլ Տատունաշվիլիի մահվան բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Նախկին զինվորականին ապօրինի բերման էին ենթարկել 2018 թվականի փետրվարի 22-ին օկուպացված Ախալգորիում։ Հաջորդ օրը նա մահացել է օկուպացված Ցխինվալում։ Օկուպացված Ցխինվալի դե ֆակտո իշխանությունը գրեթե մեկ ամսով հետաձգել է դիակի հանձնումը ընտանիքին։ Այս ընթացքում Արչիլ Տատունաշվիլիի գործով ինտենսիվ աշխատում էին երկրի բոլոր համապատասխան պետական կառույցներն ու միջազգային գործընկերները։ Արչիլ Տատունաշվիլիի մարմինը օկուպացված Ցխինվալիից տեղափոխել են մարտի 20-ին։