Իրակլի Ղարիբաշվիլի. Այսօր մենք ևս մեկ անգամ կհարգենք պատերազմում զոհված հերոս զինվորների և խաղաղ բնակիչների հիշատակը, մեր կառավարությունը հավատարիմ է մնում երկրի վերամիավորման խաղաղ ճանապարհին
Իրակլի Ղարիբաշվիլի. Այսօր մենք ևս մեկ անգամ կհարգենք պատերազմում զոհված հերոս զինվորների և խաղաղ բնակիչների հիշատակը, մեր կառավարությունը հավատարիմ է մնում երկրի վերամիավորման խաղաղ ճանապարհին

Մենք առաջնորդվում ենք այն անսասան համոզմունքով, որ խաղաղ, միասնական, ուժեղ, զարգացած Վրաստանը լավագույն հեռանկարն է վրացիների, օսերի, աբխազների և մեր հողի վրա ապրող բոլոր մարդկանց համար, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ նպատակը շուտով իրականություն դառնա։ Այս մասին ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ։

«2008 թվականի օգոստոսյան պատերազմի սկզբից անցել է 15 տարի; Այսօր առանձնահատուկ օր է բոլորիս համար. ռուսական ռազմական ագրեսիան հանգեցրեց մարդկային ահռելի զոհերի, քաղաքացիական անձանց բռնի տեղահանմանը և մեր տարածքների ժամանակավոր օկուպացմանը, ինչը դեռևս մնում է մեր երկրի ինքնիշխանության և հետագա զարգացման հիմնական մարտահրավերը։

Այսօր ևս մեկ անգամ հարգելու ենք պատերազմում զոհված մեր հերոս զինվորների և խաղաղ բնակիչների վառ հիշատակը։

Մեր կառավարությունը հավատարիմ է մնում տարածքային ամբողջականության վերականգնման և երկրի վերամիավորման խաղաղ ճանապարհին։ Մենք առաջնորդվում ենք այն անսասան համոզմունքով, որ խաղաղ, միասնական, ուժեղ, զարգացած Վրաստանը լավագույն հեռանկարն է վրացիների, օսերի, աբխազների և մեր հողի վրա ապրող բոլոր մարդկանց համար, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ նպատակը շուտով իրականություն դառնա,- ասված է Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ։