Իրակլի Ղարիբաշվիլի. Այսօր այցելեցինք ուկրաինացի աշակերտներին, առաջին դասարանցիներին, ուկրաինացի ընկերներին մաղթում եմ պատերազմի շուտափույթ ավարտ և խաղաղ վերադարձ տուն
Մեր ուկրաինացի ընկերներին մաղթում եմ խաղաղություն, պատերազմի շուտափույթ ավարտ և խաղաղ վերադարձ տուն,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Միխեիլ Գրուշևսկու անվան թիվ 41 հանրային դպրոցում ուկրաինացի աշակերտների հետ հանդիպումից հետո։
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, Վրաստանը առավելագույն աջակցություն և ուշադրություն է հայտնում Ուկրաինային, և դա կշարունակվի ապագայում։
«Մենք այցելեցինք Վրաստան ժամանակավորապես ժամանած ուկրաինացի աշակերտներին և այսօր հյուրընկալում ենք մեր ուկրաինացի ընկերներին, նրանց երեխաներին։ Շատ խորհրդանշական է, որ այսօր իմ երեխաների հետ, ովքեր նույնպես առաջին դասարանցիներ են, այցելեցի դպրոցի առաջին դասարանցիներին։ Ուզում եմ ևս մեկ անգամ մաղթել մեր ուկրաինացի ընկերներին շուտափույթ վերադարձ իրենց տներ։ Մենք բազմիցս ենք զգացել այն ցավը, որով նրանք անցնում են: Մեր ուկրաինացի ընկերներին մաղթում եմ խաղաղություն, պատերազմի շուտափույթ ավարտ և ևս մեկ անգամ ուզում եմ կրկնել՝ խաղաղ վերադարձ տուն։ Մեր բնակչությունը, մեր ժողովուրդն անում է հնարավորը, մենք առաջին տեղում ենք 190 երկրների մեջ, որոնք ամենաշատ մարդասիրական բեռ են ուղարկել Ուկրաինա, ավելի քան 500 տոննա բեռ է ուղարկվել մեր ժողովրդի կողմից։ Սա վրաց ժողովրդի նվերը և օգնությունն է ուկրաինացի ժողովրդի համար։ Իհարկե, Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր գտնվում են Վրաստանում, մենք առավելագույն աջակցություն և ուշադրություն կցուցաբերենք, և այդ աջակցությունը կշարունակվի նաև ապագայում»,- ասել է վարչապետը։