Իրակլի Ղարիբաշվիլի. Այս տարի մենք աշխարհում առաջին տեղն ենք գրավել բյուջեի թափանցիկության առումով, ինչը մեր կառավարության մեծ ձեռքբերումն է
«Բաց բյուջեի ինդեքսով» այս տարի մենք աշխարհում առաջին տեղն ենք զբաղեցրել բյուջեի թափանցիկության ուղղությամբ, ինչը մեր կառավարության շատ մեծ ձեռքբերումն է և, ընդհանուր առմամբ, վկայում է մեր կառավարության բաց և թափանցիկ աշխատանքի մասին,- այս մասին հայտարարել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով 2022 թվականի հաշվետվությունը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ կառավարության հիմնական խնդիրը խաղաղության և կայունության պահպանումն է։
«Ցանկանում եմ առանձնացնել մի քանի կարևոր ձեռքբերումներ, որոնք հստակ ցույց են տալիս մեր պետության առաջընթացը։ Բաց բյուջեի ինդեքսի համաձայն՝ 10 տարի առաջ Վրաստանը պատկանում էր սահմանափակ թափանցիկություն ունեցող երկրներին։ 2015 թվականից մենք անցել ենք զգալիորեն թափանցիկ երկրների շարքը, իսկ 2017 թվականից մենք լիովին թափանցիկ երկրների շարքում ենք, և դուք գիտեք, որ այս տարի մենք աշխարհում առաջին տեղն ենք գրավել բյուջեի թափանցիկության ուղղությամբ, ինչը, իհարկե, մեր կառավարության մեծ ձեռքբերումն է և, ընդհանուր առմամբ, վկայում է մեր կառավարության հրապարակայնության և թափանցիկ աշխատանքի մասին։
Սրանք են այն հիմնական առաջնահերթությունները, որոնց մասին ես ուզում էի ձեզ զեկուցել: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր կառավարության անդամներին, մեր խորհրդարանին, մեր թիմին, մեր իշխող կուսակցությանը, մեր հասարակությանը, մեր եկեղեցուն։
Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ մարտահրավերներով լի այս շրջանը մենք բավականին խելամիտ ու ճիշտ ենք տնօրինում, և կարծում եմ, որ մեր ընդհանուր ներգրավվածությամբ, հանրության աջակցությամբ այս շրջանը կանցնենք խաղաղ ճանապարհով։ Մեր հիմնական խնդիրն է պահպանել խաղաղությունը, պահպանել կայունությունը, որն այս բարեկեցության, այս զարգացման հիմքն է»,- ասել է վարչապետը։