Իրակլի Ղարիբաշվիլի. Այս դժվարին պահին մենք Չեխիայի կողքին ենք
Իրակլի Ղարիբաշվիլի. Այս դժվարին պահին մենք Չեխիայի կողքին ենք

Այս դժվարին պահին մենք կանգնած ենք Չեխիայի կողքին,- այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վրաստանի կառավարության ղեկավարն իր ցավակցությունն է հայտնում Չեխիայի Հանրապետության վարչապետին Պրահայում հրաձգության հետևանքով զոհվածների համար, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։

«Մենք ցնցված ենք Պրահայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով առաջացած ողբերգությունից։ Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալային, չեխ ժողովրդին և այս ողբերգությունից տուժած ընտանիքներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ Այս դժվարին պահին մենք կանգնած ենք Չեխիայի կողքին»,- գրել է Վրաստանի վարչապետը։

Պրահայի կենտրոնում գտնվող Կառլի համալսարանում զինված անձը կրակ է բացել: Վերջին տվյալներով՝ հրաձգության հետեւանքով 15 մարդ է զոհվել։ Յան Պալախ հրապարակում գտնվող համալսարանի շենքից մարդկանց տարհանել են, հրապարակն ու նրա հարակից փողոցները արգելափակվել են։ Տեղում աշխատում են իրավապահները։