Իրակլի Ղարիբաշվիլի. Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, կտրականապես անընդունելի է, հուսով ենք, որ միջազգային հանրությունը կանի ամեն ինչ այս պատերազմը որքան հնարավոր է շուտ ավարտելու համար
Իրակլի Ղարիբաշվիլի. Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, կտրականապես անընդունելի է, հուսով ենք, որ միջազգային հանրությունը կանի ամեն ինչ այս պատերազմը որքան հնարավոր է շուտ ավարտելու համար

Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, կտրականապես անընդունելի է: Մենք հուսով ենք, որ միջազգային հանրությունը կանի հնարավոր ամեն ինչ այս պատերազմը որքան հնարավոր է շուտ ավարտելու համար,- այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ վերահաստատելով համերաշխություն ու աջակցություն Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին:

Նրա խոսքով, ուկրաինացի ժողովրդին օգնելու համար Վրաստանից ուղարկվել է 140 տոննա մարդասիրական օգնություն, և նա նշել է, որ այդ գործընթացը կշարունակվի։

«Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, ծանր է դիտել։ Եվս մեկ անգամ կառավարության անունից ցանկանում եմ մեր լիակատար համերաշխությունն ու աջակցությունը հայտնել Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին։ Մենք աջակցում ենք Ուկրաինային բոլոր մակարդակներով, մենք աջակցում ենք նրան քաղաքականապես բոլոր միջազգային մակարդակներում, և, իհարկե, մենք կշարունակենք դա անել:

Բացի այդ, ուզում եմ բնակչությանն ասել, որ այսօրվա դրությամբ որպես օգնություն Ուկրաինա է ուղարկվել 140 տոննա մարդասիրական օգնություն, և այդ գործընթացը շարունակվելու է։ Էլ ավելի շատ մարդասիրական բեռներ կուղարկենք Ուկրաինա: Մեր դեսպանատունն ամեն ինչ անում է, ինչպես գիտեք, մեր դեսպանը մնաց մինչև վերջին օրը, հիմա էլ, իհարկե, Ուկրաինայում է, տեղափոխվել է այլ քաղաք։ Կիևում էր և նոր է տեղափոխվել Կիևից։ Իհարկե, մենք կվերահսկենք այս գործընթացը մինչև վերջ, որպեսզի Ուկրաինայում մեր քաղաքացիներից ոչ մեկը չմնա առանց ուշադրության», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Ուզում եմ հայտարարել, որ պատերազմը կտրականապես անընդունելի է բոլորիս համար։ Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, իհարկե, կտրականապես անընդունելի է, և մենք բոլորս աղոթում ենք, որ Ուկրաինայում պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի։ Մարդիկ զոհվում են, և դա շատ ցավալի փաստ է։ Մենք հուսով ենք, որ ողջ միջազգային հանրությունը կանի առավելագույնը այս պատերազմը որքան հնարավոր է շուտ ավարտելու համար»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։