Իրակլի Ղարիբաշվիլի. Ասոցացման խորհրդի 7-րդ նիստը տեղի կունենա Բրյուսելում, իմ գլխավորած պատվիրակության կազմում կլինեն էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարները
Իրակլի Ղարիբաշվիլի. Ասոցացման խորհրդի 7-րդ նիստը տեղի կունենա Բրյուսելում, իմ գլխավորած պատվիրակության կազմում կլինեն էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարները

Ասոցացման խորհրդի 7-րդ նիստը տեղի կունենա Բրյուսելում, իմ գլխավորած պատվիրակության կազմում կլինեն էկոնոմիկայի և կայուն զարգացման և արտաքին գործերի նախարարները,- այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վարչապետը նշել է, որ եվրոպացի գործընկերների հետ կխոսեն բոլոր այն առաջընթացի և բարեփոխումների մասին, որոնց վրա այժմ աշխատում է կառավարությունը։

«Այսօր մենք գնալու ենք Բրյուսել։ Ինչպես գիտեք, Ասոցացման խորհրդի 7-րդ նիստը տեղի կունենա Բրյուսելում։ Ես անձամբ կղեկավարեմ պատվիրակությունը, ներկա կլինեն նաև նախարարներ, էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարները, և մենք, անշուշտ, կխոսենք բոլոր այն առաջընթացների և բարեփոխումների մասին, որոնց վրա հիմա աշխատում ենք։ Նաև, բնականաբար, կխոսենք այն 12 առաջարկությունների մասին, որոնց վրա ակտիվորեն աշխատում է Վրաստանի խորհրդարանում մեր իշխող կուսակցությունը, և, իհարկե, խոսակցությունը կվերաբերի նաև երկրում տիրող իրավիճակին՝ թե՛ քաղաքական, թե՛ ընդհանրապես տնտեսական, ընդհանուր առմամբ տարածաշրջանում առկա մարտահրավերների՝ կապված ուկրաինական պատերազմի և դրա հնարավոր հետևանքների հետ, որոնք ազդում են ողջ տարածաշրջանի և ընդհանրապես Եվրոպայի վրա։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ, իհարկե, մենք մեր եվրոպացի գործընկերներին մանրամասն կներկայացնենք այն առաջընթացը, որը մենք գրանցել ենք»,- նշել է վարչապետը։