Իրակլի Ղարիբաշվիլի. Արդյունավետ հանդիպում ունեցա Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչի հետ
Իրակլի Ղարիբաշվիլի. Արդյունավետ հանդիպում ունեցա Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչի հետ

Ես արդյունավետ հանդիպում ունեցա Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչի հետ,- այս մասին «Twitter»-ում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարի խոսքով, հանդիպմանն ընդգծվել է այն փաստը, որ խորացված երկկողմ համագործակցությունը և տարբեր ոլորտներում կուտակված փորձի փոխանակումը արդյունավետ գործիք է երկարաժամկետ գործընկերության հաստատման համար։

«Ես արդյունավետ հանդիպում ունեցա Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչի հետ, որն անցկացվեց Թբիլիսիում։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ խորացված երկկողմ համագործակցությունը և տարբեր ոլորտներում կուտակված փորձի փոխանակումը արդյունավետ գործիք է երկարաժամկետ գործընկերության հաստատման համար, հատկապես, երբ ունենք Վրաստանի և Մոնտենեգրոյի Եվրամիությանն անդամակցելու ընդհանուր նպատակներ»,- նշել է վարչապետը։