Իրակլի Ղարիբաշվիլի. Արդյունավետ հանդիպում ունեցա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Արդյունավետ հանդիպում ունեցա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի հետ, – «Twitter»-ում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Կառավարության ղեկավարի խոսքով, հանդիպմանը քննարկվել են հակամարտության խաղաղ կարգավորման մեխանիզմները եւ ռուսական օկուպացիայի հարցը:
«Իմ երախտապարտությունն եմ հայտնել ՄԱԿ-ին այս գործընթացում ներգրավվածության համար և ընդգծել եմ անվտանգության մարտահրավերների համատեքստում առավել ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը», – գրել է Վրաստանի վարչապետը: