Իրակլի Ղարիբաշվիլի. Արդեն մի քանի օր է, ինչ Վրաստանը միջազգային հանրության և գործընկեր երկրների հետ ակտիվորեն ներգրավված է Աֆղանստանից տարանցիկ գործառույթի իրականացմանը
Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ շարունակում ենք մասնակցել մարդասիրական գործողություններին: Մասնավորապես, Վրաստանը մի քանի օր է՝ միջազգային հանրության և գործընկեր երկրների հետ ակտիվորեն ներգրավված է Աֆղանստանից տարանցիկ փոխադրումների գործառույթի կատարման մեջ, – լրագրողներին ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, տարանցիկ ճանապարհով արդեն տեղափոխվել է մոտ երկու հազար մարդ:
«Ես ուզում եմ ձեզ ասել, որ մեր բացառիկ արժանի զորքերը մասնակցեցին առաքելությանը Աֆղանստանում և շատ լավ ծառայեցին Աֆղանստանում՝ պաշտպանելով մեր երկրի իմիջը, մասնակցելով միջազգային առաքելությանը և արժանապատիվ վերադառնալով հայրենիք: Ցավոք, այս առաքելությունն առանց կորուստների չի անցել, մեր 32 հերոս զինվորական զոհվեց և շատերն ստացան ծանր վնասվածքներ:
Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը ՆԱՏՕ-ի առաքելություններին և ընդհանրապես միջազգային առաքելություններին, մենք, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, շարունակում ենք մասնակցել մարդասիրական գործողություններին, մասնավորապես, արդեն մի քանի օր է, ինչ Վրաստանը ակտիվորեն ներգրավված է մեր միջազգային համադաշնության, գործընկեր պետությունների հետ տարանցիկ գործառույթ կատարելու գործընթացին:
Մեր երկրով արդեն տարանցվել է մինչեւ 2000 մարդ: Շատ հաջող գործողություններ են իրականացվել մեր պետության ներգրավմամբ և բազմաթիվ եվրոպական և ամերիկյան կառավարությունների մասնակցությամբ:
Բացի այդ, մեզ խնդրել են այնպիսի կարևոր դոնոր կազմակերպություններ, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, որոնք տարիներ շարունակ օգնել են մեր երկրին զարգանալ, և մեծ ներդրում են ունեցել մեր երկրի զարգացման գործում: Բացի այդ, դիմում հնչեց Միջազգային հանրապետական ինստիտուտից և Զարգացման ազգային ինստիտուտից (NDI), Ամերիկայի ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկը, որը հայտնի է որպես ժողովրդավարության զարգացման համար աշխատող շատ ազդեցիկ կազմակերպություն: Մենք օգնել ենք նրանց աշխատակիցների ժամանակավոր տեղափոխման հարցում և այս գործընթացը լավ է իրականացվում:
Այսպիսով, մեր երկիրը հերթական անգամ հանդես եկավ որպես միջազգային հանրության մասնակից և պատասխանատու դերակատար: Բացի այդ, մենք վերահաստատեցինք, որ մենք ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ ընդհանրապես միջազգային հանրության հավատարիմ գործընկերն ենք», – ասել է Ղարիբաշվիլին: