Իրակլի Ղարիբաշվիլի. Արդարադատության նախարարն արդեն ասել է, որ անհրաժեշտության դեպքում Սաակաշվիլիին կտեղափոխեն բանտի հիվանդանոց, այլ հաստատություն բացառվում է
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, արդարադատության նախարարը երեկ պարզաբանել է, որ անհրաժեշտության դեպքում բժիշկների հանձնարարականով միակ հաստատությունը, որտեղ կտեղափոխեն Միխեիլ Սաակաշվիլին, կլինի բանտային հիվանդանոցը։
Նրա խոսքով, այլ ինստիտուտ չի դիտարկվում։
«Ես չեմ ցանկանում մեկնաբանել այս հարցը: Արդարադատության նախարարն արդեն երեկ ասաց, նրանից լսեցինք, որ եթե անհրաժեշտ լինի, բժիշկների հանձնարարականով, եթե բանտարկյալ Սահակաշվիլիին տեղափոխեն, միակ հաստատությունը կլինի բանտային հիվանդանոցը։ Արդարադատության նախարարից լսել ենք, այլ ինստիտուտ չի դիտարկվում, դա բացառված է»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։