Իրակլի Ղարիբաշվիլի. Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի հետ հանդիպմանը քննարկեկցինք մեր երկրների միջև առևտրի և ներդրումային հոսքերի ամրապնդման հարցեր

21:07, 31.10.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին թվիթերյան սոցիալական ցանցում արձագանքել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի հետ հանդիպմանը։

Կառավարության ղեկավարը գրում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության և ներդրումային հոսքերի ուժեղացման հարցեր։

«Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի հետ այսօրվա հանդիպումը հաճելի էր։ Շեյխ Մոհամմադ բին Զայեդ Ալ-Նահիանիի հետ քննարկել եմ Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև երկկողմ և ապագա համագործակցության, ինչպես նաև առևտրի և ներդրումային հոսքերի ամրապնդման հարցերը՝ ի շահ մեր ազգերի»,- նշել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Նմանատիպ