Իրակլի Ղարիբաշվիլի. Անպատասխանատվություն ու վնաս է հակառակորդների կողմից բարձրացված քաղաքականությունը, անօգուտ աղմուկը, նրանց խնդիրն է կրկնել այն ողբերգությունը, որից նրանք չկարողացան խուսափել 2008 թվականի օգոստոսյան պատերազմում
Իրակլի Ղարիբաշվիլի. Անպատասխանատվություն ու վնաս է հակառակորդների կողմից բարձրացված քաղաքականությունը, անօգուտ աղմուկը, նրանց խնդիրն է կրկնել այն ողբերգությունը, որից նրանք չկարողացան խուսափել 2008 թվականի օգոստոսյան պատերազմում

Մենք, մեր իշխանությունն ու կառավարությունը իմ գլխավորությամբ ազգային քաղաքականություն ենք վարում։ Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելը PR-ի ուղեկցությամբ և ինչ-որ շոու բեմադրելը մեր ձեռագիրը չէ: Ես մտածում եմ միայն գործի և իմ երկրի շահերի մասին,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարը մատնանշել է, որ անպատասխանատվություն ու վնաս է այն քաղաքականությունը, այն անիմաստ աղմուկը, որ բարձրացնում են ընդդիմախոսները, և այս ամենը հակասում է երկրի շահերին։

«Ակնհայտ է, որ երեկ ուղիղ եթերում զրուցել եմ Անվտանգության կաբինետի հետ և դա իմ ամենօրյա աշխատանքի մաս է, ուստի իմ պատասխանն է՝ այսօր Անվտանգության խորհրդի նիստ անցկացնեու կարիքը չկա։ Ինչ վերաբերում է խորհրդարանում պետք է անցկացվեր, թե ոչ նիստ, ես հաստատ չեմ գնա, ես ունեմ իմ գործը, խորհրդարանն ունի իր գործը։ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, և մենք, իհարկե, շատ մտահոգ և շատ ուշադիր ենք այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է այնտեղ։ Եվ երկրորդը՝ անպատասխանատվություն ու վնաս է այն քաղաքականությունը, այն անիմաստ աղմուկը, որ բարձրացնում են մեր ընդդիմախոսները՝ ոչինչ չտալով։ Ընդհակառակը, դա հակասում է մեր երկրի ազգային շահերին։ Նրանց խնդիրն է սադրանքներ կազմակերպել և կրկնել այն ողբերգությունը, որից նրանք չկարողացան խուսափել 2008 թվականի օգոստոսյան պատերազմում»,- ասաց նա։