Իրակլի Ղարիբաշվիլի. Անպատասխանատու, վնասակար քաղաքական գործիչները ուղղակիորեն դիմում են մեր հիմնական գործընկերոջը, միգուցե ինչ-որ կերպ փչացնեն հարաբերությունները Վրաստանի հետ, սա ուղղակիորեն բխում է Ռուսաստանի շահերից
Իրակլի Ղարիբաշվիլի. Անպատասխանատու, վնասակար քաղաքական գործիչները ուղղակիորեն դիմում են մեր հիմնական գործընկերոջը, միգուցե ինչ-որ կերպ փչացնեն հարաբերությունները Վրաստանի հետ, սա ուղղակիորեն բխում է Ռուսաստանի շահերից

Մի քանի շաբաթ առաջ և՛ ԱՄՆ պետքարտուղարությունը, և՛ պետքարտուղարը անձամբ շնորհակալություն հայտնեցին ինձ տարածաշրջանում իմ ղեկավարության և Միացյալ Նահանգների հետ կատարած հաջող աշխատանքի համար, – լրագրողներին ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Կառավարության ղեկավարի խոսքով, անպատասխանատու քաղաքական գործիչները փորձում են փչացնել Վրաստանի հարաբերությունները ռազմավարական գործընկերոջ հետ, բայց չեն խանգարի երկրի առաջընթացին ու զարգացմանը:

«Ես ուզում եմ ասել անպատասխանատու, վնասակար քաղաքական գործիչներին, երեկ ես մեկնաբանություններ լսեցի, որ նրանք ուղղակիորեն կոչ են անում մեր հիմնական գործընկերոջը, միգուցե ինչ-որ կերպ փչացնեն հարաբերությունները մեզ` Վրաստանի հետ: Դա ուղղակիորեն բխում է Ռուսաստանի շահերից: Ես ուզում եմ բնակչությանը հիշեցնել, որ «Ազգային շարժման» առաջնորդները՝ Դաթո Բաքրաձեն, Կանդելակին և այլոք, այլ անհասկանալի մարդկանց չեմ թվարկի, իհարկե Սաակաշվիլիի գլխավորությամբ, գնացել են ԵՄ և խնդրել Վրաստանին և մեր քաղաքացիներին չտրամադրել ազատ վիզային ռեժիմ: Սա այն վնասակար քաղաքականության շարունակությունն է, որը մենք բոլորս միասին տեսել ենք: Իհարկե, մենք կավարտենք այս գործընթացը, կանենք դա մինչև վերջ և ոչ մի ուժ, ոչ մի անարդար, անհասկանալի վնասակար քաղաքականություն չի խանգարի մեր առաջընթացին և մեր երկրի առաջընթացին ու զարգացմանը», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: