Իրակլի Ղարիբաշվիլի. Անցյալ տարի անկախ Վրաստանի պատմության ընթացքում 252 մլն դոլար արժողությամբ գինու ռեկորդային քանակություն՝ մինչև 103 մլն լիտր, արտահանվել է 66 երկիր
Իրակլի Ղարիբաշվիլի. Անցյալ տարի անկախ Վրաստանի պատմության ընթացքում 252 մլն դոլար արժողությամբ գինու ռեկորդային քանակություն՝ մինչև 103 մլն լիտր, արտահանվել է 66 երկիր

Արտահանման աճի միտումը շարունակվում է նաև այս տարի։ Հինգ ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ունենք 33 տոկոս աճ,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ խորհրդարանին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս։

Վարչապետի խոսքով, անցյալ տարի անկախ Վրաստանի պատմության ընթացքում ռեկորդային քանակությամբ գինի է արտահանվել 252 մլն դոլար արժողությամբ աշխարհի 66 երկիր՝ մինչև 103 մլն լիտր։

«Ռազմավարական շուկաներում գինու արտահանումն աճել է՝ Լեհաստանում ունենք 30%, Ամերիկայում՝ 28%, Լատվիայում՝ 20%, Գերմանիայում՝ 34%, Էստոնիայում՝ 50%, Ճապոնիայում՝ 68%, Ռուսաստանում՝ 50%։ Այսպիսով, ընդհանուր առմամբ, նորից եմ կրկնում, անցյալ տարի մենք անկախ Վրաստանի պատմության մեջ արտահանել ենք ռեկորդային՝ 103 մլն լիտր գինի, այդպիսով վրացի ձեռնարկատերերը վաստակել են 250 մլն դոլար։

Աճում են նաև ալկոհոլային խմիչքները։ Այստեղ մենք ունենք 57 տոկոս աճ, ստացված եկամուտը գերազանցում է 48 միլիոն դոլարը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։