Իրակլի Ղարիբաշվիլի. Անչափելի է Իլիա Երկրորդի ավանդը ազգի և հայրենիքի մեջ, անչափելի է նաև նրա նկատմամբ ունեցած հարգանքի և սիրո իրական զգացումը մեր հասարակության մեջ
Շուրջ կես դար Վեհափառ Հայրապետը, որպես ազգի միասնության խորհրդանիշ, մեզ լցնում է բարությամբ և իր մերձավորի հանդեպ սիրով, և իր խաղաղությամբ ու իմաստությամբ բոլորիս մեծ հույսն ու աջակցությունն է,- այս մասին «Ֆեյսբուքում» գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին շնորհավորում ծննդյան 90-ամյակի առթիվ։
Ինչպես նշում է կառավարության ղեկավարը, անչափելի է պատրիարքի ներդրումը ազգի և հայրենիքի առաջ։
«Առանձնահատուկ հարգանքով և սիրով ցանկանում եմ շնորհավորել Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքին:
Անչափելի է նրա ներդրումը ազգի և հայրենիքի առաջ, անչափելի է նաև նրա հանդեպ ունեցած հարգանքի ու սիրո իրական զգացումը մեր հասարակության մեջ։
Շուրջ կես դար Նորին Սրբությունը, որպես ազգի միասնության խորհրդանիշ, մեզ լցնում է բարությամբ և իր մերձավորի հանդեպ սիրով, և իր խաղաղությամբ ու իմաստությամբ բոլորիս մեծ հույսն ու աջակցությունն է:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր պատրիարքին ծննդյան օրվա առթիվ»,- նշել է Վրաստանի վարչապետը։