Իրակլի Ղարիբաշվիլի. ԱՄՆ-ի և եվրոպական երկրների առաջնորդները հրապարակայնորեն կոչ են անում իրենց քաղաքացիներին չմասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին և իրենց համերաշխությունն այլ կերպ արտահայտել
Իրակլի Ղարիբաշվիլի. ԱՄՆ-ի և եվրոպական երկրների առաջնորդները հրապարակայնորեն կոչ են անում իրենց քաղաքացիներին չմասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին և իրենց համերաշխությունն այլ կերպ արտահայտել

ԱՄՆ-ի նախագահը և եվրոպական երկրների ղեկավարները հրապարակայնորեն կոչ են արել սեփական քաղաքացիներին չմասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին և այս համերաշխությունն այլ ձևով արտահայտել,- այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Վարչապետը նշել է, որ կառավարության հիմնական պարտավորությունը երկրում խաղաղության և կայունության պահպանումն է, որը պայմանավորում է երկրի բարգավաճումը։

«Ուկրաինայում շատ բարդ իրավիճակ է, ընկերներ, իսկ այսօր աշխարհում ու Եվրոպայում շատ ծանր իրավիճակ է։ Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահից սկսած, այնուհետև եվրոպական երկրների ղեկավարները հրապարակայնորեն կոչ են արել իրենց քաղաքացիներին չմասնակցել Ուկրաինայի ռազմական գործողություններին և այլ կերպ արտահայտել այդ համերաշխությունը։ Մենք՝ որպես պատասխանատու կառավարություն, իհարկե, պարտավոր ենք հոգ տանել յուրաքանչյուր քաղաքացու մասին, և մեր յուրաքանչյուր քայլ պետք է լավ մտածված լինի, կշռադատվի, գնահատվի, որպեսզի որևէ կերպ խնդիրներ չստեղծենք մեր քաղաքացիների, երկրի համար։ Մեր հիմնական պարտավորությունը երկրում խաղաղության և կայունության պահպանումն է, ինչն էլ պայմանավորում է մեր բարգավաճումը։ Մենք երեք անգամ կռվել ենք, ընկերներս, երեք անգամ կռվել ենք անկախությունը վերականգնելուց հետո։ Բավական է Մենք ցանկանում ենք խաղաղ ճանապարհով միավորել մեր երկիրը: Սա խելամիտ, ազգային քաղաքականություն է»,- ասել է վարչապետը։