Իրակլի Ղարիբաշվիլի. Ալեքսանդր Լաշքարավայի մահվան գործին ներգրավվելու է անկախ, միջազգային փորձագետ, որպեսզի որևէ հարց անպատասխան չմնա
Իրակլի Ղարիբաշվիլի. Ալեքսանդր Լաշքարավայի մահվան գործին ներգրավվելու է անկախ, միջազգային փորձագետ, որպեսզի որևէ հարց անպատասխան չմնա

Ալեքսանդր Լաշքարավայի մահվան գործին ներգրավվելու է անկախ, միջազգային փորձագետ, որպեսզի որևէ հարց անպատասխան չմնա,- այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Վարչապետը մեկ անգամ ևս ցավակցել է օպերատոր Լեքսո Լաշքարավայի ընտանիքին:

«Ես կցանկանայի մեկ անգամ ևս հայտնել իմ անկեղծ ցավակցությունը Ալեքսանդր Լաշկարավայի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլորին: Իհարկե, ցանկացած մարդու մահը ողբերգություն է, անկախ նրանից, թե որն է դրա հիմքում ընկած պատճառը: Ես ուզում եմ բնակչությանը ասել, որ ՆԳՆ-ն ակտիվ աշխատում է: Երեկ շատ օպերատիվորեն համապատասխան աշխատանք է իրականացվել: Տեղեկացնում ենք, որ նշանակվել է փորձաքննություն: Ընտանիքի նախաձեռնությամբ և հեռուստատեսության ներգրավմամբ, անկախ փորձագետը ներգրավվում է գործընթացին և բոլոր հարցերին կպատասխանեն շատ սպառիչ, հնարավորինս սեղմ ժամկետում:

Բացի այդ, երեկ Վախտանգ Գոմելաուրիի գերատեսչությունը հայտարարեց, որ գործին կներգրավվի անկախ, միջազգային փորձագետ, որպեսզի ոչ մի հարց անպատասխան չմնա», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: