Իրակլի Ղարիբաշվիլի. Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, բարեկամ պետություն, որի հետ մեզ կապում է դարավոր եղբայրությունը, պարոն Իլհամի ներդրումն այս գործում շատ մեծ է
Իրակլի Ղարիբաշվիլի. Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, բարեկամ պետություն, որի հետ մեզ կապում է դարավոր եղբայրությունը, պարոն Իլհամի ներդրումն այս գործում շատ մեծ է

«Ուրախ եմ Ձեր այցի համար, պարոն նախագահ, մենք հաջողությամբ շարունակում ենք հաճախակի այցելություններ կազմակերպելու սկսած ավանդույթը, ես մի քանի ամիս առաջ Ադրբեջանում էի, իսկ դուք անցյալ տարի Վրաստանում էիք, և ուրախ եմ, որ նման հաճախակի այցելություններ են իրականացվում և ես շատ շնորհակալ եմ դրա համար»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ճեպազրույցում։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ իր հաջորդ այցը կլինի Ադրբեջան։

«Հաջորդ այցը հավանաբար իմ կողմից կլինի մի քանի ամսից։ Մենք արդյունավետ, լավ հանդիպում ունեցանք, քննարկեցինք մեր միջև ռազմավարական համագործակցության հարցերը, Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, ականավոր բարեկամ պետություն, որի հետ մեզ կապում է դարավոր բարիդրացիական եղբայրությունն ու բարեկամությունը։ Մեր ժողովուրդների միջև այս բարեկամությունը շարունակվում է, և պարոն Իլհամի ներդրումը այս բարեկամության և եղբայրության ամրապնդման գործում շատ մեծ է»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն այսօր աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում։